Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 3 տուժած, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում։
Պայթյունի մասին ահազանգն ստացվել է ժամը 16։43-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







