Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:40

Տեսչական մարմինը «ՀրազՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տվել

Տեսչական մարմինը «ՀրազՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն  անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։ 

Ըստ ՔՏՀԱ տեսչական մարմնի՝ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը մարտի 11-ին դիմել է իրենց՝ Հրազդան քաղաքի Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։

«Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2024թ․ ապրիլի 8-ին օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել էր, որ առկա են տեխնիկական  և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ  վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ),  ստուգման պահին գրանցված չէր ՀՀ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում,  չէր անցել ամենամյա փորձաքննություն և չէր ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև  օբյեկտում բացակայել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արդյունքում՝ տրվել էր նշված օբյեկտի շինաշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։ 2024թ․ մայիսի 15-ին ընկերությունը դիմել էր Տեսչական մարմնին, և իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ նախկինում արձանագրված խախտումներն ընկերության կողմից չեն վերացվել։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, կա 5 տուժած։ Պայթյունի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով):

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։ Նրա խոսքով՝ տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է և վիրահատվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+