Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:28

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի մասին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին, որը խլել է երեք մարդու կյանք։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մարտի 22-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին միմյանց են բախվել «BMW», «Ford», «Volkswagen» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները։

«BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել նախ «Skoda», ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով «Ford» մակնիշի ավտոմեքենային, ապա «Volkswagen»-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։

Վթարի հետևանքով «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով 342 (երթևեկության պահանջների կամ կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ, պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության շրջանակներում պարզվել է, որ բոլոր վարորդները եղել են սթափ վիճակում։ Նշանակվել է փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք քաղաքացիներ։ Բարբախտաբար, «Ford» մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորից որևէ մեկը վնասվածք չի ստացել։

Վերջին շաբաթվա ընթացքում սա երրորդ խոշոր ավտովթարն է Հայաստանում։ Մարտի 19-ին երկու ՃՏՊ-ի հետևանքով զոհվել էր  7 մարդ։ Սյունիքի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարի հետեւանքով չորս մարդ էր մահացել: Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ զոհվել էր, ևս երկուսը հոսպիտալացվել էին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+