Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:39

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում․ կան տուժածներ, 70 մարդ տարհանվել է

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում․ կան տուժածներ, 70 մարդ տարհանվել է

Աբովյան քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, 70 մարդ տարհանվել է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Տեղեկացնում են, որ ահազանգն ստացել են հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։33-ին։ Մասնավորապես, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի շքամուտքում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Պարզվել է, որ բնակարաններից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. քաղաքացիները այրվող գազաբալոնը դուրս են բերել շքամուտք: Նշվում է, որ փրկարարները շենքից 70 քաղաքացու տարհանել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Բնակիչներ՝ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.), Ծ. Գ.-ն (ծնված 2007 թ.) և Կ. Ի.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոնում, այնուհետև բժշկական կենտրոն են դիմել բնակիչներ Ծ. Մ.-ն (ծնված 1960 թ.), Մ. Մ.-ն (ծնված 1967 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1991 թ.), որտեղ տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել՝ 22:50-ին: Շքամուտքում այրվել են երեք բնակարանի մուտքի դուռ և կենցաղային իրեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+