Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:47

Երևան-Արմավիր ավտոճանապարhին չորս մարդու մահվան պատճառ դարձած պատահարի գործը դատարանում է. ՔԿ

Երևան-Արմավիր ավտոճանապարhին չորս մարդու մահվան պատճառ դարձած պատահարի գործը դատարանում է. ՔԿ

Ավարտվել է 2022թ․ նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Այդ օրը՝ ժամը 18.50-ի սահմաններում, Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի ԲԿ բուժօգնության էին տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 9 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել էր։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարhով միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի՝ առնվազն 26 ուղևորներով: Մրգաշատ գյուղի խաչմերուկից անց՝ դեպի Արմավիր քաղաք տանող ճանապարհահատվածում, վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն արագությունն էականորեն գերազանցող՝ շուրջ 70,75կմ/ժ արագությամբ:

ՔԿ-ն մանրամասնում է, որ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից, այն է՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իր վարած ավտոմեքենայի երթևեկության ուղղությամբ հետադարձի պատրաստվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու պահից սկսած, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած տրանսպորտային միջոցի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ մինչև այն կանգնեցնելու ուղղությամբ։

Արդյունքում՝ ավտոմեքենայի ձախակողմյան կողային հատվածներով բախվել է այդ պահին ստատիկ վիճակում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի հետին աջակողմյան հատվածին՝ դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը և ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։

«Ուղևորներից չորսը ստացել էին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս 9 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոն: Վարորդին մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք և գրավ»,- հայտնում է կոմիտեն հավելելով, որ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+