Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:44

Ուսանողների ինքնազգացողության վատացման պատճառ դարձած տարօրինակ հոտի պատճառն անհայտ է. ԱԻՆ

Ուսանողների ինքնազգացողության վատացման պատճառ դարձած տարօրինակ հոտի պատճառն անհայտ է. ԱԻՆ

ԱԻՆ-ի քիմիկներին չի հաջողվել պարզել ՀՊՏՀ-ում ուսանողների ինքնազգացողության վատացման պատճառ դարձած տարօրինակ հոտի պատճառը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Բանն այն է, որ մինչ ԱԻՆ փրկարարները կժամանեին դեպքի վայր, տեղում իրականացրել են օդափոխություն, բացվել են դռներն ու պատուհանները, հոտը դուրս է եկել:

«Մեր խումբը տեղում փորձել է նմուշառում իրականացնել, փակել են դռներն ու պատուհանները, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որտեղ է արտահոսքը: Ցավոք ոչինչ չի հայտնաբերվել»,- ասաց Կոստանյանը:

Նա նշեց, որ վաղը համալսարանի շենքը սովորականի նման կշահագործվի, քանի որ վտանգավոր բան չկա: Ինչ վերաբերվում է տուժածներին, ապա ոչ ոք բժիշկի չի դիմել, ոչ մեկը լրջորեն չի տուժել:

Հիշեցնենք, որ ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+