ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ֆորդ Տրանզիտի» 1-ամյա ուղևոր Ալեքս Շահբանդարյանը մահացել է, իսկ 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից նշում են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, ժամը 09:15-ի սահմաններում: Կատարվում է նախաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







