Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ ժամը 07:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41,5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



