Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնել է The Punch թերթը՝ վկայակոչելով երկրի բանակի ներկայացուցչին։
«Ցավալի դեպք (ցամաքային ուժերի շտաբի պետ Իբրահիմ Ատտաիրուի մահը — խմբ․) Կադունայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, որը խլել է ևս տասը սպաների, այդ թվում ՝ ինքնաթիռի անձնակազմի կյանքը»,- ասված է հայտարարության մեջ:
Հետաքննություն է ընթանում պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







