Հուլիսի 8-ին՝ ժամը 03։02-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 50/20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։19-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և էլեկտրական սյան վրա մալուխը՝ մոտ 6 գմ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







