Ինչպես արդեն հայտնել ենք, Ծիծեռնակաբերդում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում են ԱԻՆ աշխատակիցները:
Լրագրողների հետ զրույցում իրավիճակն է ներկայացրել ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով ևս ժամանել է դեպքի վայր: Նա նշեց, որ հրդեհը մեկուսացվել է, իսկ հրդեհի պատճառը նախարարի խոսքով հրդեհից մոտ կես ժամ առաջ մեծ հրավառությունն է եղել:
Նախարարը նշեց, որ հրդեհի մեկուսացմանը մասնակցել է շուրջ 150 ԱԻՆ աշխատակից, դեպքի վայրում աշխատել են շուրջ 14 մարտական հաշվարկ։ ԱԻՆ աշխատակիցներին օգնել են նաև քաղաքացիները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







