Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝
- 188 հրդեհի,
- 5 ուժեղ կարկուտի, 7 ուժեղ քամու
- 1 որոնողափրկարարական դեպք,
- 62 ճանապարհատրանսպորտային պատահար,
- 8 ինքնասպանության փորձ,
- 76 օձի հայտնաբերման դեպք,
- 109 կենցաղային կանչ.
- տուժել է 83 մարդ,
- փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման վեց դեպք:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է տասը մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







