Վայոց ձորի մարզում ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վայքի հատվածում շրջվել է ՈՒԱԶ-31512 մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ հոսպիտալացվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







