Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հանքավայրի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է Հանրային հեռուստաընկերությույնը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հանքաքար տեղափոխող մեքենան շրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը մահացել է։
Ընկերությունից հայտնում են, որ միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են համապատասխան պետական կառույցները։ Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ ԶՊՄԿ-ն զուգահեռաբար կիրականացնի նաև ներքին հետաքննություն։
Ընկերությունը ցավակցություն է հայտնել զոհված աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Ավելի ուշ «Ողջի Քաջարանց» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ մահացածը 22-ամյա Ալբերտ Անտոնյանն է։
Թարմացված է՝ 31.08.2026 | 10։50
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







