Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ժամը 21։20-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
ՆԳՆ-ից հավելել են, որ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







