Վրաստանում օգոստոսի 24-ին գրանցված երկրաշարժն զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 2,9 մագնիտուդով երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







