Գյումրիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարները։
Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







