Հռոմից մոտ 45 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Կոլեֆերո քաղաքում գտնվող Simmel Difesa նախկին զինամթերքի գործարանում այսօր՝ օգոստոսի 13-ին, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն, հայտնում է ANSA-ն
Իտալիայի արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ տուժածներ չկա։ Քննություն է ընթանում միջադեպի պատճառը պարզելու համար։
Այս պահին դիվերսիայի կամ հարձակման վերաբերյալ որևէ հավաստի ապացույց չկա, հայտնել են պետական մարմինները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







