Օգոստոսի 11-ին Կապանում վթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Նախարարության նախնական տվյալներով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Վթարի մասին ՆԳՆ-ն ահազանգը ստացել է ժամը 10.33-ին։ Նախարարությունից մանրամասնել են, որ Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանված վիճակում գտնվող՝ Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի տրանսպորտային միջոցին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







