Կամերունի դրոշի ներքո նավարկող «Նադեժդա» նավը, որը թուրքական Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, Սև ծովում ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է 4 նավաստի, այդ թվում՝ 3 թուրք։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նավը հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում՝ Նովոռոսիյսկից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա։ Նավի կապիտան Յալչին Շահինի խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է 6-7 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հարվածները հրդեհ են առաջացրել նավի վրա։
118 մետրանոց Ro-Ro բեռնատար նավը կառուցվել էր 1978 թվականին՝ Դանիայում։ Հանրային գրառումների համաձայն՝ այն պատկանում է Nadezhda Roro Inc-ին, իսկ դրա գործառնական և տեխնիկական ղեկավարը թուրքական Kalyoncu Ro Ro Denizcilik ընկերությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







