Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 13։44-ին։ Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։
Shamshyan.com-ի տվյալներով՝ ջրահեղձ եղածը Եգիպտոսի քաղաքացի 24-ամյա Մուհամեդ Ա․-ն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







