Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, ևս 3-ը՝ վիրավորվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ հրապարակման՝ վթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի մոտակայքում։ Կայքի փոխանցմամբ՝ բախվել են Toyota, Volkswagen և Lada մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով, ըստ լրատվամիջոցի, 3 անձ մարմնական վնասվածներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ, իսկ Volkswagen-ում հայտնաբերվել է քաղաքացիների երեք մոխրացած դի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







