Հորդառատ անձրևների հետևանքով Մոսկվայում և մերձակա մի շարք շրջաններում հեղեղվել են փողոցներ, ստորգետնյա կայանատեղիներ և խանութներ, հայտնում է RT-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Մոսկվայուն տեղացել է ամսական տեղումների 50%-ը։ Նշվում է, որ Մոսկվայի Լենինգրադսկի կայարանի հարթակներում անբարենպաստ եղանակի պատճառով ջրի կուտակումներ են առաջացել։ Կայարանը գործում է բնականոն, գնացքները երթևեկում են ըստ ժամանակացույցի։
Կայարանի մամուլի ծառայությունը նշել է, որ աշխատակիցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անբարենպաստ եղանակի հետևանքները մեղմելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ուժեղ անձրևների պատճառով հեղեղվել է Լենինգրադսկի կայարանը։ Մասնագետները կանխատեսում են, որ տարածաշրջանում անձրևոտ եղանակը կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







