Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք 4,8 մագնիտուդով երկրաշարժն զգացվել է Հայաստանում, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ ծառայության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժն զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







