Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք օջախի 10 կմ խորությամբ 1,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ այն գրանցվել է մայիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 08:58-ին հյուսիսային լայնության 40.87⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ:
Երկրաշարժն զգացվել է Լոռու մարզի՝ Արևաշող և Քարաձոր գյուղերում 2 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







