Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:57

Հրդեհ՝ «Առինջ մոլում»․ ի՞նչ է հայտնի այս պահին

Հրդեհ՝ «Առինջ մոլում»․ ի՞նչ է հայտնի այս պահին

«Առինջ մոլում» փետրվարի 13-ին հրդեհ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգն ստացել է ժամը 11։59-ին։

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնի տարածքում գտնվող խանութ սրահներից մեկի պահեստում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Shamshyan.com-ը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է «Առինջ մոլ»-ի թիվ 304 տաղավարում, որն ավելի շատ հայտնի է որպես ջահերի վաճառքի սրահ։ ԶԼՄ-ն նշել է, որ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են առևտրի սրահի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ավելի ուշ Armenia Today-ի նկարահանող խմբին «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ հրդեհի ժամանակ ներսում աշխատողներ չկային։

Նա հավելել է, որ աշխատակիցները, տեսնելով ծուխը, չեն կարողացել միանգամից հանգցնել այն և զանգահարել են Փրկարար ծառայություն։

««Առինջ մոլի» աշխատանքը շարունակվում է: Կրակն այն մասում էր, որտեղ խոհանոցային ու գրասենյակային հատվածներն են»,- ասել է նա՝ հավելելով, որ վաճառքի ապրանքները վնասվել են ծխից։

Նյութը թարմացվել է 15։41-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+