ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 21-ին, ժամը 18։11-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 19:37-ին:
Ամբողջությամբ այրվել են տան մանսարդային տանիքը (120 քմ), 4 պատուհան, 1 դուռ, կուտակած փայտ (մոտ 3 խմ) և կենցաղային իրեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







