Արագածոտնի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11:45-ին, Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին հաղորդում է ստացվել. բախվել է 2 մեքենա, կան վիրավորներ։
Ըստ հրապարակման՝ մայրուղու առաջին կիլոմետրին բախվել են Ford և VAZ մակնիշի մեքենաներ։ VAZ-ի ուղևորներից մեկը տեղում մահացել է։ Վարորդը և մյուս ուղևորը հոսպիտալացվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







