Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարությունը:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Միջերկրական ծովի ջրային տարածքում, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 5,32 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Այսօր լրանում է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 3-րդ տարելիցը, որին զոհ էր գնացել ավելի քան 50 հազար մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







