Մարվել է Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է հունվարի 14-ին՝ ժամը 21։27-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







