Արարատի մարզի Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի և ՊՆ-ում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 16։10-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2106»-ը և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







