Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Թանգարանային ուղեցույց․ Շուշիի պրոֆ. Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան

Արցախի Շուշի քաղաքի թանգարաններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շուշիի Երկրաբանության թանգարանը: 2014թ.-ին բացված թանգարանը կրում է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անունը:
Հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների հավաքածուն ընդգրկում է 400 ցուցանմուշ՝ աշխարհի 40 պետություններից և ՌԴ 20 երկրամասերից: Թանգարանի հնագույն նմուշը 1 մլրդ 200 մլն տարեկան ապարն է:
Ցուցադրության են ներկայացված նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ: Դրանց թվում առավել հետաքրքիր են նաև Ասկերանի Աստղաշեն համայնքում հանդիպող «քարե աստղերը»: Արցախի երկրաբանական պատկերը վկայում է, որ միլիոնավոր տարիներ առաջ տարածքը եղել է ամբողջությամբ ջրածածկ և մաս է կազմել համաշխարհային օվկիանոսի:

Հետաքրքիր ցուցանմուշներից է ձկան պատկերով քարը: Ձուկը սատկել է ու դրոշմվել է այս քարի վրա ու հազարավոր տարիներ անց, մեկ այլ ձուկ սատկել ու դրոշմվել է նույն քարի հակառակ կողմում: Սա բացառիկ երևույթ է և մեծ արժեք է ներկայացնում:
Թանգարանի նվիրատուներից են նաև Ռուբեն Վարդանյանը, նրա երկու որդիները, Քրիս Խաչանովը, «Բեյզ մեթալս» ընկերությունը:
Հիմնական ցուցասրահից հետո այցելուները կարող են մտնել թանգարանի «մութ սենյակը»: Այստեղ ներկայացված են միներալներ, որոնք արտաքինից իրար շատ նման են` բոլորը մոխրագույն գույնի, սակայն մթության պայմաններում` ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ ստանում են տարբեր գունավորումներ:
Թանգարանը տեղակայված է նախկին «Կանաչ դեղատուն» կոչվող շենքում:
Հասցե՝ ք. Շուշի, Մաշտոց 32
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00
Հեռ. (+374)47 73 35 72
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/Geological-Museum-of-Shoushi-385918731791415/
Տոմսի արժեքը՝ Թանգարանի մուտքի տոմսի արժեքը 250 դրամ է: Էքսկուրսիայի տոմսի արժեքը՝ Հայերեն՝ 1000 դրամ, Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն՝ 2000 դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+