Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի կենսագրական թանգարանն է, որտեղ ցուցադրվում են նրա կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ, հոբելյանական նյութերի միջոցով թողարկված քանդակներ, ինչպես նաև Մեծ եղեռնից հետո նրա իրականացրած մարդասիրական գործունեությունը։
Թանգարանում կարող եք դիտել Ֆրիտյոֆ Նանսենի՝ 1925 թվականին Հայաստան կատարած այցի մասին պատմող «Աշխարհի խիղճը» վավերագրական ֆիլմը: Հասցե՝ Նանսենի փողոց 4/4:
Հեռ.՝ +374 96 00 08 13, +374 94 33 60 00
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







