Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Ուիլյամ Ֆոլքներին:
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Ուիլյամ Ֆոլքներն է։
Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքներ — ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ձեզ ենք ներկայացնում մի հատված Ուիլյամ Ֆոլքների Նոբելյան բանախոսությունից․
«Ես կարծում եմ, որ այս մրցանակը ոչ թե տրվել է ինձ, որպես անհատի, այլ իմ ստեղծագործությանը։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում թափած ջանքերի համար, որոնք չեն ենթադրել փառք կամ հարստություն։ Այդ ջանքերը եղել են նրա համար, որպեսզի մարդկային հոգու փոքրիկ մասնիկներն իրար գլխի հավաքելով ստանայի այնպիսի մի բան, որը մինչ այդ չէր լսվեր։ Այս մրցանակը վստահության արդյունք է։ Կարծես թե հիմա այլևս հոգևոր խնդիրներ գոյություն չունեն և մնացել է ընդամենը մեկ հարց․ Ե՞րբ մաս-մաս կանեն մարմինս․ Հենց սա է պատճառը որ երիտասարդ գրողներն այլևս չեն անդրադառնում մարդկային սրտին, որը ինքն իր հետ հավերժական բախման մեջ է։ Այդ հակամարտությունն է, որ ստեղծում է լավ գրականություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







