Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Թանգարանային ուղեցույց. Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Հայ ժողովուրդն առանձնահատուկ սիրով է վորաբերվել իր մեծ գրողին. նրա տունը թանգարանի վերածվեց 1939 թվականին: Այն ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվեցին մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց դրվեցին տնային գործածության զանազան իրեր:
1948 թվականի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվեցին, իսկ հինգ տարի անց՝ 1953 թվականի գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվեցին նոր ցուցասրահներ:

Թանգարանն ունի բավական հարուստ ժառանգություն.մեծ լուսավորչի կերպարը թանգարանում ներկայացված է բազմակողմանիորեն: Թանգարանում ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները։ Թանգարանում է նաև Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը:
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում 12 բաժիններից բաղկացած վավերագրերը՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, ուսումնառության տարիներից (Էջմիածին,Ներսիսյան դպրոց , Դորպատ ),1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու, գրական, բանահավաքչական գործունեությունից մինչև «անհայտ բացակայությունը»։

Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։
Ներկայացված են գեղանկարչական և կիրառական արվեստի առարկաներ, գծանկարներ, քանդակներ, հնագիտական, կենցաղային և ազգագրական իրեր, լուսանկարներ և փաստաթղթեր։Ամենակարևոր ցուցանմուշներից են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ:

Հասցե՝ Քանաքեռ, 2-րդ փողոց, տուն 4
Հեռ.՝ +374 10 28 16 87 Կայք` Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/KhachaturAbovyanmuseum/

Աշխատանքային օրեր՝, երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00, շաբաթ՝ 10:00-15:00
Մուտքի տոմս՝ 500 դրամ, 300 դրամ (աշակերտներ, ուսանողներ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+