Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը հիմնադրվել է 1950թվականին:
Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական իրեր՝ 1.017 հատ, ազգագրական իրեր՝ 625 հատ, կիրառական արվեստի իրեր՝ 391, 349 գրաֆիկական աշխատանքներ, 407 գեղանկարներ, 52 քանդակներ, 39 կտոր հնատիպ գրականություն, 47 արծաթյա իրեր, որոնցից 36-ը՝ մետաղադրամ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որի նմուշները հայտնաբերվել են Դիլիջանի շրջակայքից և պատկանում են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների բնօրինակ աշխատանքներով։ Հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց 28:
Հեռ.՝ +374 268 2 44 50, +374 268 2 44 51 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/diilijanmuseum/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARBLYVFS3_EXAVWsxJS6Ok0WDDqNaywbDaeNDSO6rnvHu1z1XiJwLeBclpPGoCE63RITn
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի. աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







