Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին:
Հայ դասական երաժշտության մեծանուն ներկայացուցչի կենսագրական թանգարանն է, որտեղ հավաքված են արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտաների ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։ Արդյունքում` թանգարանի հավաքածուում այսօր ընգրկված են մոտ 18000 թանգարանային առարկա,որոնցից մոտ 13000-ը` հիմնական հավաքածուում:
Կոմպոզիտորի որդին` Կարեն Խաչատրյանը, նվիրել է թանգարանին ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը` Արամ Խաչատրյանի դաշնամուրը, նաև ննջասենյակի կահույքը, կենցաղային և անձնական իրեր, հագուստ, անձնական արխիվի մի մասը: Նա նվիրել է թանգարանին նաև Ա. Խաչատրյանի կնոջ` կոմպոզիտոր Նինա Մակարովայի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, որոնք նույնպես ցուցադրվում են:
Առավել արժեքավոր նմուշներ են Արամ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը, Ջութակի կոնցերտի կլավիրի էսքիզների ձեռագիրը` անվանի ջութակահար Դավիթ Օյստրախի նշումներով:
Տուն-թանգարանի բոլոր ծրագրերը քննարկում է խորհուրդը, որի կազմում են շատ անվանի երաժիշտներ:
2006 թվականին կառավարության միջոցներով թանգարանը հիմնանորոգվեց, իսկ 2008 թվականին բացվեց թանգարանի նոր մշտական ցուցադրությունը:
Հասցե՝ Յակով Զարոբյան փողոց 3
Հեռ.՝ +374 10 58 94 18, +374 10 58 01 78 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/search/top/?q=%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4%20%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6&epa=SEARCH_BOX
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 11:00-17:00, շաբաթ՝ 11:00-16:30
Մուտքի տոմս՝ 800 դրամ, 300 դրամ(դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ), անվճար (նախադպրոցական երեխաներ), մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (ՀՀ քաղաքացիներ), բաց դռների օր՝ մայիսի 18 (թանգարանների միջազգային օր), հունիսի 6 (Արամ Խաչատրյանի ծննդյան օր), սեպտեմբերին (Եվրոպական ժառանգության օրեր):