Հայ մեծ գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանը բացվել է 1968 թվականին Գորիսում՝ այն տանը, ու ապրել է գրողը:
Տուն-թանգարանի ստեղծման և զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանը։ 2011 թվականին կատարվել է թանգարանի հիմնանորոգում. փոխվել է տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել։ Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև բակում։
Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թվում՝ լուսանկարներ, իրեր, կան նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։
Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող այս թանգարանը՝ նկարազարդ պատերով և շատ գեղեցիկ ու մեծ բակով, հանգամանալից ներկայացնում է Ակսել Բակունցի ծագումնաբանությունն ու կյանքը:
19-րդ դարի այս տունն ինքնին դիտարժան է, քանի որ պահպանվել է այնպես, ինչպես եղել է Բակունցի կենդանության օրոք: Բակունցն այդ տանն է անցկացրել իր կյանքի առաջին տասը տարիները և հետագայում կրկին վերադարձել է այդտեղ, սակայն ծնողները շարունակել են ապրել այդ տանը նույնիսկ նրա հեռանալուց հետո: Տունը կահավորված է 19-րդ դարի կենսակերպին համապատասխան` հասարակ խոհանոց, ննջասենյակ և աշխատասենյակ: Թանգարանի սենյակներից մեկում ցուցադրված են նաև լուսանկարներ և ֆաքսային նամակներ: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:
Նշենք, որ թանգարանը կարևոր կենտրոն է նաև Բակուցի ստեղծագործությունների ուսումնասիրման համար. Այստեղ կազմակերպվում են տարբեր սեմինարներ, քննարկումներ՝ Բակունցի գրական ժառանգության շուրջ:
Հասցե՝ ք. Գորիս, Մաշտոցի փողոց. 41
Հեռ.՝ +374 284 2 29 66 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/pg/%D4%B1%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC-%D4%B2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%81%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-547089542111748/about/?ref=page_internal
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00
Մուտքի տոմս՝ 300 դրամ
Բոլոր այցելուների համար մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







