Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:52

Թանգարանային ուղեցույց. Համո Սահյանի տուն-թանգարան

Հայ մեծ գրող Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։
Նա իր բանաստեղծություններում անմահացրեց հայկական բնությունը, այնպես ինչպես երևի թե ոչ մի այլ գրողի չի հաջողվել:Եթե փորձենք խոսել նրա ստեղծագործական ժառանգության մասին, ապա մեկ բառով կարող ենք ասել, որ նա անմահացրեց Հայաստանը՝ իր քարերով, լեռներով ու ձորերով:

Հայ մեծ գրողի թանգարանի կառուցումը երկար տարիներ վերջնականապես չի ավարտվել: Լոր գյուղում տասնամյակներ շարունակ կիսավեր վիճակում է մնացել գրողի տուն-թանգարանը:
Համո Սահյանի տունը Լորում կառուցվել էր դեռևս 1972-73 թվականներին՝ Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, ինչի մասին հաճախ է պատմել այդ տարիների կոլվարչության նախագահ Ռուբիկ Միրզոյանը (այժմ՝ հանգուցյալ), բայց այն այդպես էլ անավարտ է մնացել:
Նոր կառույցը պիտի լիներ համապատասխան ձևով կառուցված՝ թանգարանային մշակույթին հարիր տեսքով:
Հիմնանորոգումն իրականացել է Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի՝ 34 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ համայնքային՝ 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար:

Կառույցի կանոնադրությունը գրվել և հաստատվել է որպես Լորի համայնքային ենթակայության՝ «Համո Սահյանի անվան տուն-թանգարան» ոչ առեւտրային կազմակերպություն և ենթակա է Լորի համայնքապետարանին:
Տուն թանգարանում ամբողջությամբ վերակենդանացված է սահյանական շունչը:Թանգարանի առաջին հարկում դրված է թոնիրը, որի մասին Սահյանը նաև բանաստեղծություններ է գրել: Պահպանվել է նաև հացի տաշտը: Քույրերը թանգարանին նվիրել են նրա գրամեքենան, հայտնի ցիլինդրը, մոխրաման, գրիչ, այլ իրեր, որ թանգարանին են նվիրել նրա քույրերը:

Լորի գյուղացիներն ու համայնքապետը բազմիցս ասել են, որ ամեն ինչ անում են, որ թանգարանի ցուցանմուշները շատանան,ու ինչ հնարավոր լինի հայթաթել, կբերեն գյուղ:
Հասցե՝ Լոր գյուղ,3-րդ փողոց, 28 տուն
Կայք՝ ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Hamo-Sahyans-Museum%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-495829997136600/

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+