Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 05:57

Թանգարանային ուղեցույց. Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարան

Գառնու տաճարը Հայաստանի ամենահայտնի և զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկն է: Ըստ պատմական տեղեկությունների՝ այն կառուցել է Տրդատ Ա թագավորը:Սա Հելլենիստական դարաշրջանին բնորոշ կառույց է, որը, սակայն, նաև հայկական դրոշմ ունի:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Սա այն հուշարձաննեերից է, որի պեղումներն անընդմեջ նոր բացահայտումների առիթ են հանդիսանում:
2002-2003 թթ. Լինիսի հիմնադրամի միջոցների հաշվին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարնում կատարվեցին վերականգնման, բարեկարգման աշխատանքներ: Մասնակի վերականգնվեց պարսպատի մուտքի մասը` հատակից երկու աշտարակներով, անտիկ բաղնիքն ամբողջովին առնվեց ծածկի տակ, վերաշարվեց պալատական դահլիճի և հարակից շինությունների խարխուլ պատերը, սալապատվեց տաճարի դիմացի հրապարակը: Իսկ 2009 թ. ռադիոֆիկացվեց արգելոց-թանգարանի ողջ տարածքը, և Գառնի տաճարի շուրջ տեղադրվեց գեղարվեստական լուսավորության համակարգ, ինչը հնարավորություն ընձեռեց երեկոյան ժամերին երաժշտության ուղեկցությամբ, բազմերանգ լուսային էֆեկտներով ընդգծել հուշարձանի ճարտարապետական, ծավալատարածական, քանդակազարդման և գեղարվեստական հարդարման առանձնահատկությունները:

Նշենք, որ արգելոց-թանգարանը Հայաստանում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է. սրա ապացույցն է այն, որ տարեկան այստեղ այցելում են ավելի քան 136000 զբոսաշրջիկներ:
Հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի
Կայք՝ https://www.facebook.com/pg/garnihistoricalculturalmuseum/about/?ref=page_internal
Էլ. փոստ՝ [email protected]
Արգելոց-թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը՝
Երեքշաբթի – շաբաթ , 9:00 – 17:30 (մայիսից – նոյեմբեր՝ 9:00-22:00)
Կիրակի՝ 9:00-15:30
Հանգստյան օրը՝ երկուշաբթի:
Մուտքի տոմսերի գներ
ՀՀ քաղաքացիներ – 500 ՀՀ դրամ
Օտարերկրյա քաղաքացիներ – 1500 ՀՀ դրամՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ – 250 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ- 100 ՀՀ դրամ
Էքսկուրիսա հայերեն լեզվով – 2000 ՀՀ դրամ
Էքսկուրիսա օտար լեզվով – 4000 ՀՀ դրամ
Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է. ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+