Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Թանգարանային ուղեցույց. Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելիները համաշխարհային հռչակ ունեցող հայ գիտնականներ են: Նրանք ծնվել են ճանաչված իրավաբան Աբգար Օրբելու ընտանիքում, որը 1888 թ-ին հաստատվել էր Թիֆլիսում, որտեղ և երեխաները հաճախել են տեղի 3-րդ արական գիմնազիան:
Մեծ գիտնականների հիշատակը հավերժացնելու նպատակով 1972 թվականին բացվում է նրանց տուն-թանգարանը:

Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքներով հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ: Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Ս.Պետերբուրգ քաղաքից:

Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:
Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդ ու աղվամազից պատրաստված դիմանկարներ:
Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են:

Շենքի ներքին հարդարանքը, ցուցանմուշների նրբաճաշակ մատուցումը ապահովում են թանգարանի հուզական-ճանաչողական ընկալումը, դարձնում այն իսկապես ուսուցանող և հետաքրքիր:
Թանգարանը կարծես ամբողջացվում է Օրբելի եղբայրների հուշաքանդակով, որը կանգնեցված է մոտակա հրապարակում:
Նշենք, որ թանագարանի մասին հիացական կարծիքներ են հայտնել հայ և օտարազգի բազմաթիվ գործիչներ: Արկադի Տեր-Թադևոսյանն, օրինակ, ասում է. «Օրբելի եղբայրները իրենց գիտական աշխատանքներով գերազանցեցին իրենց ժամանակը, ես հպարտ եմ, որ նույնպես հայ եմ»:

Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փ.12
Թանգարանի մշտական ցուցադրությունը
բաց է ամեն օր` ժամը 10.00 – 17.00
հանգստյան օրը` երկուշաբթի
Հեռ՝ 374 0223 6-05-52
Կայք՝ https://www.facebook.com/OrbeliBrothersMuseum/

Թանգարանը գտնվում է Երևանից 50 կմ հեռավորության վրա:
Գործում է մշտական երթուղային կապ` Երևան-Ծաղկաձոր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+