Վրաստանը պետք է փորձի երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ամփոփելով Նյու Յորքում ՄԱԿ — ի Գլխավոր ասամբլեայի 74- րդ նստաշրջանին իր մասնակցության արդյունքները ։
« Իմ ելույթի տեքստում ես հստակ ասացի , որ այն երկրի համար , որն ունի նման տիպի հակամարտություններ և օկուպացված տարածքների հարց , երկու ճանապարհ կա ՝ պատերազմ , այսինքն ՝ ռազմական ճանապարհ , որից մենք հրաժարվել ենք , և երկխոսություն ու դիվանագիտություն ։ Չի կարելի , որ Վրաստանը չփորձ ի այդ ճանապարհը և մնա իր մեջ փակված », — ասել է Զուրաբիշվիլին ։
Պետության ղեկավար ն ընդգծել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ հայտարարելով , որ բանակցությունները դրական են գնահատել իրենց ա ր ևմտյան գործընկերները :
« Շատ խորհրդանշական է այն , որ այդ հանդիպումից հետո արձագանքները , որոնք մենք լսել ենք՝ լինի դա ԱՄՆ- ի Պետդեպարտամենտից , Եվրամիությունից , Մոգերինիի գերատեսչությունից կամ ՄԱԿ — ի գլխավոր քարտուղարությունից, դրական էին », — հավելել է Վրաստանի նախագահը ։
Նշենք , որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են վրացական կողմից այն բանից հետո , երբ Մոսկվան 2008 թ . օգոստոսի 26- ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







