«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը՝ Ձյան համաշխարհային օրվան ընդառաջ, ներկայացրել է 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանգստի և ճանապարհորդությունների համար ԱՊՀ երկրների ամենահանրաճանաչ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը:
Ըստ գործակալության՝ լեռնային դահուկներով և սնոուբորդով սահելու համար ԱՊՀ լավագույն հանգստավայրերը Ղազախստանում են, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում և Ղրղզստանում:
ԱՊՀ-ում լեռնադահուկային հանգստավայրերի լավագույնների տասնյակի մեջ են մտել Շիմբուլակը, Ալթայան Ալպերը և Նուրտաուն Ղազախստանում, Լոգոյսկը և Սիլիչին Բելառուսում, Շահդաղը և Տուֆանդաղը Ադրբեջանում, Ծաղկաձորը Հայաստանում, Կարակոլը Ղրղզստանում և Չիմգանը Ուզբեկստանում:
Վարկանիշը կազմվել է տուրերի և ԱՊՀ ձմեռային հանգստավայրերում հանգստի առաջարկների վերլուծության արդյունքներով:
Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) 2012 թվականից սկսած Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ նշվում է հունվարի նախավերջին կիրակի՝ որպես ձմեռային մարզաձևերի օր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







