Օգոստոսի 18-ին Բոլզի անունով շունը, ով սոցցանցերում հայտնի է որպես Շիբա Ինու Չիմսի մասին մեմերի հերոս, մահացել է, գրում է Pravilmag.ru-ն։
12-ամյա շան տերը Instagram-ում գրել է, որ Բոլզին ծանր հիվանդություն է ունեցել և մահացել է վիրահատության ժամանակ։
«Մի տխրիր և հիշիր, թե որքան ուրախություն բերեց Բոլզին այս աշխարհին: Կլոր ժպտացող այս Շիբա Ինուն այնքան շատ մարդկանց է օգնել համաճարակի ժամանակ, նա պարզապես այնքան ուրախություն է պատճառել ձեզանից շատերին, բայց այժմ նրա առաքելությունն ավարտված է: Վստահ եմ, որ հիմա նա վազում է երկնքով և նոր ընկերների հետ շատ քաղցրավենիք է ուտում»,- գրել է շան տերը և հրապարակել Բոլզիի մի քանի նկար։











































