Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:02

Ագրարային համալսարանում ագրոդրոնների լաբորատորիա է բացվել

Ագրարային համալսարանում ագրոդրոնների լաբորատորիա է բացվել

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:
«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները շարունակական բնույթ են կրում: Լաբորատորիաներն ու կենտրոնները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կրթության, այլև գյուղատնտեսության ոլորտի փորձագիտական և հետազոտական ուղղությունները զարգացնելու համար: Գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ընդունված և բավականին արդյունավետ մեթոդ է ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ կրթության նորարարության, ինչպես նաև արտադրական և հետազոտական նպատակներով նմանաբնույթ կենտրոնների ու լաբորատորիաների բացումը բարձրացնում է ագրարային կրթության և համալսարանի հանդեպ գրավչությունը: Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում մենք պետք է կարողանանք ճիշտ և արդյունավետ կիրառել գիտելիքները՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և մասնավորապես ԿԳՄՍՆ-ին՝ համալսարանի նախագծերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կեպերը, «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը։

«Այս միջոցառումն իսկապես շատ կարևոր է: Գյուղատնտեսությունը նորարարական ոլորտ է համարվում, ուստի պետք է շարունակել զարգացնել այն, քանի որ սննդի անվտանգությունն այսօր առաջնահերթություն է բոլորի համար: ԵՄ-ն գյուղատնտեսության ու զարգացման ոլորտի առաջամարտիկներից է: Մեր նպատակն է աջակցել գյուղատնտեսներին՝ ստանալու կանաչ գյուղատնտեսություն՝ ներգրավելով նաև կրթության ոլորտը: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը դրական արդյունք է տվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն շարունակական է լինելու»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նախարարությունից նշում են, որ լաբորատորիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Լաբորատորիայի կահավորմանն աջակցել է «Ֆարմ կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը։

Ագրոդրոնների լաբորատորիան համալսարանի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների կողմից օգտագործվելու է ուսումնահետազոտական նպատակներով: Դրա հնարավորություններից օգտվելու են նաև ֆերմերները և մասնագետները: Կենտրոնն իրականացնելու է նաև խորհրդատվական ծառայություն։

Նախարարությունից հավելում են, որ լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունից հետո փոխնախարար Կարեն Թռչունյանն այցելել է նաև համալսարանում գործող այլ լաբորատորիաներ ու կենտրոններ: Մասնավորապես մասնակցել է Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակի բացման արարողությանը, ծանոթացել Տվյալագիտության ամբիոնի կազմում գործող գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաների աշխատանքներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+