17-ամյա Սամվել Հարությունյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է «Սյունիք Նյուզ»-ը։
Նշվում է, որ Հարությունյանը սովորում է Քվանտ վարժարանում և աչքի է ընկնում իր բարձր ինտելեկտով ու վերլուծական մտածողությամբ։
«Նա ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում է ինքնուս ձևով խորացրել իր գիտելիքները, այլև մշտապես մասնակցում է հանրապետական և միջազգային օլիմպիադաների՝ գրեթե միշտ վերադառնալով տուն մեդալներով և պատվավոր արդյունքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 10-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցել են 16 երկրների շուրջ 60 թիմեր և անկախ մասնակիցներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 700 աշակերտ։





































