Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Ապրիլին Գորիսը կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

2020 թվականի ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի Tech Week 2020 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառումների աննախադեպ շարքը, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթվա ընթացքում դրանք կենտրոնացնել Սյունիքում:
Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Գորիսում, քանի որ հենց այստեղ է ծնվել այն անցկացնելու գաղափարը, երբ «Ինստիգեյթ» ընկերությունից գորիսեցի Դավիթն ու բերձորցի Սպարտակը հանդիպեցին «ՋիՋի» ընկերության համահիմնադիր Խաչատուրի հետ:
«Ինստիգեյթի» Գորիսում ավելի քան յոթ տարի գործող թիմը, որն աշխատում է տեղական և միջազգային խոշոր ընկերությունների հետ, հավատում է, որ մարզերի համաչափ զարգացում ապահովելու համար ՏՏ-ն կարող է ծանրակշիռ դեր խաղալ, իսկ նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզում աննկարագրելի ոգևորություն կառաջացնի։
Tech Week֊ը հանդիսանալու է միասնական հարթակ համայնքում հայտնի մյուս միջոցառումների կազմակերպիչների համար:
Մեկ տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն հետևյալ միջոցառումները․
Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.
— նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
— «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում
— «Ինստիգեյթ մոբայլը» Կապանում կհիմնի ինժեներական թիմ

Բուն միջոցառումների շարքի բացումը տեղի կունենա ապրիլի 17-ին և կտևի 3 օր (մինչև ապրիլի 19-ը):
Tech Week-ը կազմակերպվում է «ՋիՋի» և «Ինստիգեյթ» ընկերությունների համատեղ ջանքերով։ Երկու ընկերություններն էլ ընտրել են ապակենտրոնացված զարգացման մոդելը և վստահ են, որ միջոցառման շնորհիվ Սյունիքը կդառնա ՏՏ ներկայացուցիչների գաղափարների իրականացման խոշորագույն հարթակ, ինչն էլ բեկումնային կլինի մարզային զարգացման համար։
Միջոցառման գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct ընկերությունն է:
Միջոցառման գործընկերն է (Event Partner) Skill-ը:
Միջոցառման լեզուն հայերենն է։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է լինելու նախապես գրանցվել։
Միջոցառման օրերին կգործեն gg երթուղիներ (shuttle) դեպի Գորիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+