Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:32

Հայաստանում ներկա պահին հաշվառված ավելի քան 20 000 մեքենա գրանցված է Ղազախստանի քաղաքացիների անունով

Ղազախստան արտահանված հայկական համարանիշներով մեքենաները վերավաճառելու համար դրանց ղազախ տերերը ստիպված պետք է լինեն վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, այդ պարտավորությունը կատարելուց հետո միայն այդ մեքենաները Հայաստանում հաշվառումից կհանվեն, որպեսզի կարողանան Ղազախստանում վերահաշվառվել»,– ասաց նա։

Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան:

Ներսիսյանի խոսքով` ՀՀ ոստիկանության տրամադրած տվյալներով, Հայաստանում ներկա պահին հաշվառված ավելի քան 20 000 մեքենա գրանցված է Ղազախստանի քաղաքացիների անունով, ևս 40 000-ը` ՌԴ քաղաքացիների անունով։

Ինչ վերաբերում է 2019թ.–ին արտերկրից գնված էժան ավտոմեքենաների մուտքին, ապա նկատեց, որ մուտքը դեպի Հայաստան դեռ շարունակվում է։

Նրա ներկայացրած տվյալներով` հունվար ամսին մաքսազերծելու համար ներկայացված նախնական հայտարարագրերով գրանցվել էր շուրջ 4500 ավտոմեքենա, բայց մինչև հունվարի 31–ը ներառյալ Հայաստան է հասել ու արտոնյալ մաքսատուրքերով մաքսազերծվել դրանցից 3800–ը միայն։

Մյուսներն ինչ–ինչ պատճառներով ուշացումով են տեղ հասել, ինչի հետևանքով դրանց տերերը ստիպված են եղել մաքսազերծումն իրականացնել արդեն բարձրացված գներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+