Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետ Դավիթ Չիբուխչյանն այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրում է ՊԵԿ-ի պարգևավճարները։
Չիբուխչյանը նշել է, որ այժմ ՊԵԿ-ը գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն պարգևավճարների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից։
Դավիթ Չիբուխչյանը հայտնել է, որ Հաշվեքննիչ պալատը ստուգել է միայն ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների 2017-19 ծրագրերը և դրանց ընթացքում մտահոգիչ փաստեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ 2018 թվականի տարեվերջին ՊԵԿ–ում միլիոնավոր դրամների հասնող պարգևատրումների թեման լայն քննարկման առիթ էր դարձել հանրության շրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







