Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:14

Հայաստանում մեկնարկում է դիմակների մեծ արտադրություն. Նիկոլ Փաշինյան

«Ես այսօր իմացա, որ մենք Հայաստանում դիմակների արտադրություն ենք սկսում, որը, հույս ունենք, մինչև 200 000 արտադրություն կունենա»։ Այս մասին այսօր գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում սահմանափակումների մասնակի վերացման թեմայով  քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ բացի տեղական արտադրությունից, որոշ դիմակներ ներկրվել են և դիմակների պակասի մասին այս փուլում չեն խոսում և համատարած խնդիրը՝ գնային տատանումն է: Նա նշել է, որ հետագայում մոլերում և մեծ շուկաներում պետք է պարտադրեն կրել դիմակներ, ձեռնոցներ:

Փաշինյանն անդրադարձավ նաև տարածվող միֆերին և նշեց, որ խոսել է կորոնավիրուսի դրական դեպքով հաստատված, հետո բուժված անձնավորության հետ, ով չի հավատում, որ հիվանդացել է: Նա նշել է, որ այս հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում:

«Պետք է խոստովանել՝ գիտական հանրության գիտելիքները վիրուսի մասին շատ նախնական են»,- ասաց նա և նշեց, որ շփոթության պատճառը դա է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+